ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Անջելինա Ջոլիի «Անկոտրումը»

Անջելինա Ջոլիի «Անկոտրումը»
10.01.2015 | 10:28

Հունվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Անկոտրումը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ներկայացված է ամերիկացի աթլետ Լուի Զամպերինիի կյանքը, ով մասնակցել է 1936-ին Բեռլինում կայացած օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերում չունենալով հաղթանակ՝ նա բավականին աչքի է ընկել և գրավել անգամ Հիտլերի ուշադրությունը: Ենթադրվում էր, որ Զամպերինին կմասնակցի նաև մյուս օլիմպիական խաղերին, սակայն սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նա զորակոչվում է բանակ: Զամպերինիի ինքնաթիռը ռմբակոծվում է ճապոնացիների կողմից, որից հետո նա գերի է ընկնում: Երկար տարիներ մնալով գերության մեջ և կրելով բազում զրկանքներ՝ ազատագրվում է միայն պատերազմից հետո:

Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա: Ռեժիսորը Անջելինա Ջոլին է:

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ